Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության ղեկավարության դեմ։

«Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառում «Պարավար Փարս»-ի ութ ղեկավարների նկատմամբ»,- հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից։

Ընկերությունը նախկինում հայտնվել է ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների տակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել