
Մատղաշ զինվորներին հանուն հայրենիքի քաջաբար զոհվելու կոչ է հղում մի պերսոնա, որն իր ապրածով ու արարածով յուրատեսակ հակահայաստան է: Այսինքն՝ Հայաստանի համար մեռնելու կոչով հանդես է գալիս մեկը, ում քաղաքական թիմը ոչ միայն ոչ մի հերսությամբ աչքի չի ընկել վերջին 5 տարվա ընթացքում,այլև բացահայտորեն, ինչպես ասում են, օրը ցերեկով Հայաստանը տալիս է թուրքի ձեռքը:
Ցանկացած կոչի կամ հորդորի արժեքը կախված է լինում նաև նրանից, թե ով, ինչ բարոյական նկարագրի տեր մեկն է վերամբարձ կոչեր ու հորդորներ հղում: Հիմա օրինակ՝ Սուրիկի կոչ-հորդորը ունի՞ կոպեկի արժեք, եթե հաշվի ենք առնում՝ ում ենթակայի շուրթերից են հնչում այդ խոսքերը, ով է այդ շուրթերի տերը: Զինվորներն էլ երեխաների պես մի բան են. դաստիարակվում են ոչ թե խոսքերի, այլ ծառայած օրինակի ուժով: Հիմա այդ զինվորները Սուրիկից ի՞նչ օրինակ պետք է վերցնեն, է՛լ չասած մյուս ՔՊ-ականներից, որոնք տեղով հակաբանակ են՝թուրքի մուրազ լինելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1296
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել