Մինչ այլազան ՔՊ-ականներ շարունակում են մարդկանց էշի տեղ դնել՝ երդվելով, որ «նոր Հայաստանում» «համակագային կոռուպցիա» կոչվող երևույթի վերջն իրենք տվել են ու ի տարբերություն «նախկինների» իրենք աշխատավարձով մի կերպ յոլլա գնացող շարքայիններ են, հատկապես վերջին շրջանում մամուլ են սպրտում փաստարկված տեղեկություններ այն մասին, որ ՔՊ-ական «շիշկեքը» լավ էլ հակոտել են ու փողին է՛լ փող չեն ասում:

Օրինակ՝ լրագրողական մի հետաքննության արդյունքում պարզվել է, որ մի ժամանակ սովորական չարբախցի տղա Միրզոյան Արոն 280000 դոլարանոց «ասաբնյակ» է ձեռք բերել Քասախում: Ընդ որում՝ հետաքննությունը պարզել է, որ նա դա արել է Գռզոյի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հետ հատուկ հարաբերությունների մեջ մտնելով. հենց գզռոյենց պատկանող բանկն է հանդիսանում որպես վարկատու գրավառու: Գումարած սրան՝ «Հայէկոնոմբանկ»-ում Միրզոյանն ու նրա կինը մինչև 345 մլն դրամի սահմանաչափով վարկի հնարավորություն են ստացել, որից 115 մլն-ն արդեն ուղղվել է առանձնատան ձեռքբերմանը։

Դե ինչ,փաստորեն, Միրզոյան Արոն մեկ կրակոցով, կարելի է ասել, երկու նապաստակ է սպանել. մի կողմից՝ էականորեն բարելավել է սեփական կյանքի պայմանները, մյուս կողմից՝ ռևերանս արել Գռզոյին՝ նրա բիզնեսի «ջրաղացին ջուր լցնելով»: Իսկ Գռզոն մի կերպար է, որի հետ լավ հարաբերությունները «նոր Հայաստանում» կենսական են դիտարկվում՝ անկախ այն բանից՝ արտգործնախարար ես, նախագահ ես, թե՝ Անդոնի շոֆեռ:

Իհարկե, բացի Գռզոյին հաճոյանալուց մեկ այլ գործոն ևս կա, որը ստիպել է Արոյին շքեղ առանձնատունը վարկով գնել. եթե պետք լինի ու առիթ լինի՝ բացատրություններ տալու, Արոն կասի, որ ինքն էլ, այլ շարքային քաղաքացիների նման, ոչ թե փողը քեշ տվել ու ասաբնյակ է առել, այլ ընդամենը վարկ է ձևակերպել, որ աշխատավարձից մի կերպ, էրեխեքի բերանից կտրելով փակվի, մի բանի տեր դառնա էս կյանքում, աչքն ուրիշի ունեցածից կտրվի: Բա որ թալանչի լիներ, «լևի» փողեր կպցներ, վարկ կձևակերպե՞ր, թե՞ ջեբից փողը կհաներ ու մարդավարի առևտուր կաներ:

Ոչ միայն ասաբնյակ,այլև մի պադվալ անգամ Արաբատը չէր տեսնի իր կյանքում, եթե համապատասխան ղազագիրը ժամանակին Թուրքիայում ստորագրած չլիներ:

Ուզո՞ւմ ես՝ լավ ապրես, գնա՛, դարձի՛ր թուրքի շպիոն՝ ահա սա է «նոր Հայատանում» գործող հիմնական, ունիվերսալ բանաձևը՝ կյանքում պրոբլեմ չունենալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել