Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության իրադարձությունները լուսաբանելիս ամենակարևորը ճշմարտությունն ու հավաստիությունն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ճշմարտությունն ու հավաստիությունը եղել և մնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի, Հայրենական մեծ պատերազմի և հատուկ ռազմական գործողության լուսաբանման հիմնական պարամետրերը։ Պուտինը պնդում է, որ այդ գործոնները  «մեր ամենակարեւոր զենքն են»։ Այսպես է նա մեկնաբանել հայրենասիրական կինոյի ստեղծման վերաբերյալ հարցը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել