Tert.am-ը գրում է.

Երկու քաղաքական կուսակցությունները ներկայացնող մի խումբ ամերիկացի սենատորներ նախագահ Ջո Բայդենից պահանջել են հետաձգել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումները։

 «Կոնգրեսը չի կարող դիտարկել Թուրքիային հետագա աջակցությունը, այդ թվում՝ F-16 ինքնաթիռների վաճառքը, քանի դեռ Անկարան չի ավարտել անդամակցության արձանագրությունների վավերացումը», - ասել է դեմոկրատ սենատոր Ջին Շահինը։

Նրա հետ միասին նախագահին ուղղված այս կոչը ստորագրել են հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը, ինչպես նաև երկու կուսակցություններից 23 այլ կոնգրեսական։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգների նախագահին զերծ մնալ Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուց, քանի դեռ Անկարան չի դադարել արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները»,- ասել է Շահինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել