ՀՀ պաշտպանությունը ամենքիս սրբազան պարտքն է, պետք է ամեն օր քնելուց առաջ երդվենք, որ պատրաստ ենք մեր արյան գնով պահել մեր հայրենիքի ամեն միլիմետրը:

Այս մասին ուսումնական զորամաս այցելության ընթացքում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշենք, որ փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս։ Շրջելով զորամասի տարածքում նախարար Պապիկյանը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել