Lurer.com-ը գրում է.

Դերասանուհի, Playboy-ի մոդել Պամելա Անդերսոնը մերկ լուսանկարվել է Interview Magazine-ի համար: Համապատասխան լուսանկարները հայտնվել են հրատարակության կայքում։

Հրապարակված նկարներից մեկում 55-ամյա Պամելա Անդերսոնը կեցվածք է ընդունել ամբողջովին մերկ՝ պառկած կաշվե բազմոցին։ Նա ներկայացել է Pleaser ապրանքանիշի թափանցիկ կոշիկով և Celine վզնոցով, որը նա կրել է որպես թեւնոց:

Լուսանկարիչ Պետրա Քոլինզի մեկ այլ կադրում դերասանուհին հայտնվել է Vivienne Westwood SS՛23 հավաքածուի զգեստով և բռնցքամարտի ձեռնոցներով: 

«Երբ փոքր էի, ուզում էի միանձնուհի կամ պարուհի լինել։ Ինչո՞ւ չեմ կարող միաժամանակ երկուսն էլ լինել»,- հարցազրույցում ասել է Պամելա Անդերսոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել