Կոռուպցիան ու Հովիկը

Հարցին՝ արդյոք Ալենի, Աննայի Հրաչիկի, Պապիկյան Սուրիկի, Ավինյան Տիկոյի մասնակցությամբ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ դեպքերը կուսակցության ներսում դառնո՞ւմ են քննարկման առարկա, թե՞ ոչ, արդյոք քննադատության թիրախում հայտնվո՞ւմ են այդ մարդիկ, Աղազարյան Հովիկը պատասխանել է.«Ոչ, քնարկման առարկա չի դառնում, որովհետև սա լրիվ այլ գործընթաց է, որովհետև որտեղ որ Աղազարյան Հովիկի որդին կամ մտերիմը պետք ա ինչ-որ մի հատ միջոցառման մասնակցի, մրցույթի մասնակցի, տենդեռի մասնակցի,կամ Ալեն Սիմոնյանի եղբայրը կամ… էդտեղ անպայման կոռուպցիոն ռիսկ կա. հնարավոր չի՝ չլինի կոռուպցիոն ռիսկ: Խնդիրն այն է, որ այդ կոռուպցիոն ռիսկը, արդյոք, վե՞ր է ածվում կոռուպցիոն գործարքի կամ կոռուպցիոն իրողության, թե՞ ոչ»:

Ինչպես հայտնի է, օրերս «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նոր զեկույց էր հրապարակել, որից պարզ էր դարձել, որ Հայաստանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշով զիջել է դիրքերը 5 հորիզոնականով՝ հայտնվելով 63-րդ տեղում: Նախորդ տարվա համեմատությամբ կոռուպցիայի ընկալման համաթիվը 3 նիշով նահանջ է գրանցել՝ 49-ից դառնալով 46:

Սա նշանակում է, որ կոռուպցիայի դեմ հնչեցրած բոցաշունչ ելույթների օգնությամբ քաղաքական կարյերա արած ու երկիր զավթած Նիկոլի «նոր Հայաստանում» պատկերը բավական անմխիթար է դառնում. ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ այս հարցում առաջ գնալու փոխարեն հետ ենք գնում՝ Աղազարյան Հովիկին «կռուտիտի» տեղ չթողնելով: Պարզ է, չէ՞, որ ասենք տարիներ ի վեր ասֆալտապատման բոլոր պետական տենդեռների շահող Սիմոնյան Ալենի եղբայրն իր բացառիկ կարողությունների համար չէ, որ դարձել է Կառավարության սիրելին: Մամուլում բազմաթիվ են հետաքննական նյութերն ու ստույգ հրապարակումներն այն մասին, թե այս մի քանի տարվա ընթացքում որքան խորն են հասցրել ՔՊ-ականները թաթախվել մի արատի մեջ, որի համար Նիկոլը մեղադրում էր նախկին իշխանություններին՝ խոստանալով դիմել ինքնասպանության, եթե իրեն մեկնումեկը բռնի կոռուպցիոն գործարքի մեջ մտնելիս:

Այնպես որ՝ Աղազրայան Հովիկի այն «դարակազմիկ» միտքը, թե իբր կարևորը ոչ թե կոռուպցիոն ռիսկերն են, այլ՝ կոռուպցիոն գործարքները, ինքնաբերաբար թյուրիմածության է վերածվում, քանի որ փաստերը խոսում են այն մասին, որ ռիսկերը սովորաբար վերածվում են կոռուպցիոն գործարքների՝ ՔՊ-ականներին թրփոշացնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել