Tert.am-ը գրում է․

Bugatti-ն աճուրդի է հանել բացառիկ Chiron Profilee հիպերքարը, որը բրենդի վերջին մեքենան է՝ W16 շարժիչով, գրում է kommersant.ru-ն:

1500 ձիաուժ հզորությամբ կուպեն, որը ստեղծվել է որպես միջանկյալ մոդել Chiron Sport-ի և Chiron Pur Sport-ի միջև, ստացել է հատուկ թափք և ինտերիերի բացառիկ դիզայն։ Մեքենան, որն արտադրվել է մեկ օրինակով, հավաստագրված է հանրային ճանապարհների համար:

Chiron Profilee մոդելն աճուրդի է հանվել RM Sotheby՛s-ի կողմից. Փարիզում կայացած աճուրդում անանուն գնորդը մեքենայի համար վճարել է 9,8 մլն եվրո (աճուրդի կազմակերպիչները վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղարկեն բարեգործությանը):

Bugatti-ի հիպերքարը արժեքի ռեկորդ է սահմանել՝ դառնալով աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ նոր մեքենան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել