Արցախ մտնող խիստ սահմանափակ ծավալի հումանիտար բեռը միայն կարճաժամկետ կտրվածքով է խնդիր լուծում:
Համարել,որ մարդիկ «յոլա կգնան»` կհարմարվեն, պարզապես այդպես չէ:
Կան խնդիրներ, որոնք առաջին 1-2 ամիսների ընթացքում կարող էին տեսանելի չլինել, սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն իրենց զգացնել են տալիս, այլ բավականին ծանր վիճակ ստեղծում:
Կան մեծ թվով առաջնահերթ հարցեր, որոնք հումանիտար բեռի այս փոքր ծավալի պայմաններում ոչ մի խնդիր չեն լուծում:
Միջազգային դերակատարները և հատկապես ՌԴ-ն պետք է արագացնեն Ադրբեջանին բանակցությունների հարթություն վերադարձնելու գործընթացը, հակառակ դեպքում աղետն աննախադեպ հետևանքների կհանգեցնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել