Armsport.am-ը գրում է.

Լուկա Մոդրիչը հրաժարվել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան թիմի կիսապաշտպանը մերժել էր «Ալ-Նասրի» առաջարկը։ Սաուդյան ակումբը պատրաստ էր նրան տարեկան 40 միլիոն եվրո վճարել։

Ինչպես հայտնում է As-ը, խորվաթը նոր առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի և MLS-ի ակումբներից, սակայն հրաժարվել է դրանցից։ Նա ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Մադրիդում։

Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել