Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «այո» չի ասի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության AKP խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը:

«Շվեդիա, իզուր մի փորձիր։ Քանի դեռ դուք թույլ եք տալիս այրել իմ սուրբ գիրքը, մենք «այո» չենք ասելու ՆԱՏՕ-ին ձեր անդամակցությանը»,-ասել է նա։

Նա նշել է, որ ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացներին:

«Ֆինլանդիայի հետ կապված մեր դիրքորոշումը դրական է, բայց Թուրքիան հստակ դիրքորոշում ունի Շվեդիայի հարցում»,-հավելել է Էրդողանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել