Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով, որ աշխատանքային այցի շրջանակում Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Կառավարության պաշտոնական կայքում` «Վարչապետի որոշումներ» բաժնում, այս հրամանը` որ Արայիկ Հարությունյանը գործուղվել է Քաթարի Հանրապետություն, հրապարակված չէ:

Կառավարությունը, փաստորեն, թաքցնում է գործուղումների իրական փաստը, նաեւ պետական բյուջեից այդ նպատակի համար կատարվող ծախսերը: Իսկ ավելի վաղ վերացվել էր նաեւ կառավարության կայքում գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունների տեղադրումը: Արայիկ Հարությունյանի գործառույթների մեջ չի մտնում դիվանագիտական գործունեությունը, որը եւ, ըստ ամենայնի, աշխատակազմի ղեկավարը փորձել է իրականացնել Դոհայում:

ԱԳՆ խողովակներն ու դիվանագիտական ծառայություններն արդեն, փաստորեն, չեն բավարարում ՔՊ-ական իշխանություններին: Նրանք հատուկ բանակցողներ են նշանակում ՔՊ-ից, աշխատակազմերի ղեկավարներին են գործուղում միջպետական հարաբերություններ կարգավորելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել