Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը եւ ՔՊ-ի դիրքորոշմանը, խմբակցության մեր աղբյուրներն ասում են, որ հարցին չեն անդրադարձել եւ հրահանգ էլ չեն ստացել: Այդ մասին` հաջորդ դասին։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի միջնորդությունը կքննվի փետրվարի 7-ին մեկնարկող նիստերի ընթացքում։
Ի դեպ, վստահեցնում են, որ չեն քննարկել նաեւ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի հարցը, մինչդեռ թեկնածություն ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 2-ն է։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, թեկնածու չի ներկայացնի, իսկ ՔՊ-ում կարծես մտքափոխվել են սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանին առաջադրելու հարցում։ Անսպասելի ու անհայտ մեկին են փնտրում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել