Lurer.com-ը գրում է.

Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, լրատվամիջոցներին հայտնել է վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամը։

«Սահակաշվիլիի վիճակը տագնապալի է, կրիտիկական մակարդակի վրա, կենսական նշանները պահպանելու համար անհրաժեշտ է, որ նա գտնվի վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Գեորգի Չիլաձեն։

Վրաստանի նախկին նախագահի ընտանիքի անդամները դեռ չեն մեկնաբանել նրա առողջական վիճակի «կտրուկ վատթարացման» մասին տեղեկությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել