Նիկոլի «գռուզչիկը»

Բացասական պատասխան տալով հարցին՝ կո՞ղմ է, արդյոք, Պապիկյան Սուրիկի հրաժարականի մասին մտքին՝ կապված Ազատի դեպքերի հետ, թուրք Քըլըչի հալալ Ռուբինյան Ռուբոն ասել է.«Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարար նշանակվելով, քաղաքական իմաստով շատ մեծ հարված է իր վրա վերցրել… այդ քաղաքական պատասխանատվութամբ հանդերձ պետք է իր վրա ոչ թե բեռներ դնել, այլ այդ բեռից հնարավորինս ազատել»:

Ռուբիկը նոնսեսնային միտք է արտահայտել՝ փորձելով իր վզին վերցնել Պապիկյան Սուրիկի բեռը: Իսկ ո՞րն է այդ բեռը: Այդ բեռի անքակտելի մաս է, օրինակ, 15 զինվորի արյունը՝ ողբերգություն, որը տեղի չէր ունենա երբեք,եթե համակարգում ամեն մեկը լիներ իր տեղում, իսկ համակարգի կարևորագույն գագաթներից մեկին թառած չլիներ թռփոշացած Սուրիկը: Բայց Սուրիկի ֆունկցիան, ինչպես հետևում է Ռուբիկի խոսքերից, ոչ թե բանակի համար պատասխանատվություն կրելն է, այլ՝ ՔՊ-ի, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլի բեռները վզին բարձած ման տալը: Բայց անմիջապես հարց է առաջանում՝ եթե Սուրիկի վրա պատասխանատվություն չի ընկնում, ապա ո՞ւմն է մեղքը, գուցե Ռուբիկի՞նը, գուցե նա՞ պետք է հրաժարական տա, որ բանակում ամեն ինչ ընկնի իր տեղը: Ուղղակի անհասկանալի է Բանակ-Ռուբիկ կապը՝ չնայած Նիկոլն այնպես է խճճել Հայաստանը, որ այսուհետ որևիցե բան բացառելն ուղղակի շանտղություն կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել