Մամուլը հասատատվել է ավելի վաղ տարածված այն տեղեկությունները, որ Աննայի այցը՝ Իրան բավական սառն է անցել. հայ համայնքն ու եկեղեցին փաստացի բոյկոտել են Նիկոլի սիրելիին, ինչի պատճառով Աննան Իրանում իրեն «իզգոյ» է զգացել: Ի դեպ՝ միայն Աննան չէ, որ նման սառը վերաբերմունքի է արժանանում Իրանի հայ համայնքի կողմից. հետպատերազմյան փուլում այնտեղ ժամանող հայ պաշտոնյաները, ՔՊ-կանները նույնպես չեն արժանանում ջերմ ընդունելության՝ բախվելով անտարբերության սառը պատին:
Փաստ է, որ այն բանից հետո, երբ Աննան Իրանում խոսեց խաղաղության մասին, այդ երկրի գլխին սկսեցին մութ ամպեր կուտակվել: Աննան մի տեսակ «ղարախաբարչիի» գործառույթ է իր վրա վերցրել՝ դառնալով պատերազմի մահաբեր մունետիկ, արնահեղության ռահվիրա: Այն, որ հայ համայնքն ու եկեղեցին բոյկոտոել են Աննային, խոսում է այն մասին, որ տեղի հայությունը շատ լավ գիտի՝ ով է իրականում Աննան, որն է ՔՊ-ական խունտայի իրական նպատակը, ինչ ուժերի են սրանք ծառայում: Իսկ ծառայում են այնպիսի ուժերի, որոնք խորն ատելություն ունեն թե՛ հայերի, թե՛ Իրանի նկատմամբ՝ հետապնդելով հակոտնյա աշխարհաքաղաքական շահեր ու նպատակներ:
Իրականում աննաները այս տարիների ընթացքում հասցրել են սեպ խրել ոչ միայն Հայաստանի պետության ու իրանահայ համանքի միջև, այլև՝ եկեղեցու ու պետության, Սփյուռքի ու պետության: հայկական սփյուռքն այսօր օտարված է սեփական հայրենիքից ու նույնիսկ հալածյալ, ինչի ապացույցը դաշնակցական ակտիվ գործիչների մուտքի արգելքն է՝ սահմանված Նիկոլի «թեթև» ձեռամբ. ցանկացածը, ով հանդգնում է հակաթուրքական դիրքերից հանդես գալ, առաջին պլան մղել ազգայինը, անմիջապես արժանանում է այնպիսի հակազդման, որի մասին մշտապես երազել են թուրքերը:
Ի՞նչ տարբերութուն Աննայի ու Մեհրիբանի միջև. երկուսն էլ Իլհամինն են…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել