Արևելյան Երուսաղեմի Ջաբալ ալ Մուքաբեր շրջանում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի անվտանգության ուժերի և պաղեստինցիների միջև։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Al-Rai գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ տեղի բնակիչները համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով Իսրայելի իշխանությունների քաղաքականության դեմ։ Արաբները փակել են տարածքի մի շարք փողոցներ։ Լրատվամիջոցների կողմից տարածված լուսանկարներում երևում է փողոց, որը փակված է այրվող անվադողերով։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել