Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները հավատարիմ է պարտավորվածությանը՝ սովորական և միջուկային զենքերի օգտագործմամբ Հարավային Կորեային պաշտպանելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սեուլում Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Լի Ջոնգ Սոպի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր հանձնառությունը Կորեայի Հանրապետության պաշտպանությանը մնում է անսասան: Միացյալ Նահանգները վճռականորեն հավատարիմ է ընդլայնված զսպմանը, որը ներառում է ԱՄՆ ռազմական ակտիվների ողջ շրջանակի օգտագործումը, ներառյալ սովորական և միջուկային զենքերը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանությունը»- ասել է Պենտագոնի ղեկավարը:

ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ 2022 թվականին Հյուսիսային Կորեան աննախադեպ բազմաթիվ սադրանքներ է իրականացրել։ ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ դատապարտում է այդ վտանգավոր գործողությունները, որոնք, ըստ կողմերի, ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել