Այն բանից հետո, երբ դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել էին «Պատրոն Դավոյի» տուն ու նրան բերման ենթարկել, արդեն հայտնի է դարձել, որ նա կալանավորվել է:

Ըստ տեղեկությունների՝ հրթիռների գործով անցնող և զենքի վաճառքով զբաղվող «Պատրոն Դավոյի» կալանավորումը կարող է կապ ունենալ հրթիռների գործով անջատված մասի հետ, որի շրջանակում Վարդապետյան Աննան պատրաստվում է մտնել ԱԺ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

Կասկածից վեր է, որ «Պատրոն Դավոյի» կալանավորմամբ Նիկոլը փորձելու է լուծել քաղաքական խնդիր: Ըստ երևույթին, «Պատրոն Դավոյից» Սեյրան Օհանյանի դեմ Նիկոլը ջանալու է կորզել ցուցմունք, որպեսզի Օհանյանին ևս կալանավորեն՝ Վարդապետյան Աննայի ձեռամբ զրկելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Ասել կուզի՝ եթե բանը հասել է «Պատրոն Դավոյի» կալանավորմանը, նշանակում է՝ վերջինս հրաժարվել է կամովին իշխանությունների «ջրաղացին ջուր լցնել», ինչն էլ հարկադրել է նենգ Նիկոլին դիմել իր համար սիրելի ուժայինների օգնությանը՝ հասնելու ցանկալի քաղաքական նպատակին:

Իհարկե, գուցե քարոզչական դաշտում «Պատրոն Դավոյի» կալանավորումն իշխանական քարոզչամեքենան կմատուցի որպես ազգափրկիչ օպերացիա, սակայն կասկածից վեր է, որ իրականում գործ ունենք Նիկոլի կապրիզի հետ, որը հերթական անգամ լացացնելու է արդարադատության մայրիկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել