Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Դալաս քաղաքի հյուսիսային Քարոլթոն արվարձանում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին ԱՄՆ-ում ճանաչվել է 2022-ի լավագույն շինություն: Այս մասին հայտնում է world-architects.com կայքը՝ մանրամասնելով, որ շինությունը լավագույնն է ճանաչվել կայքի կողմից անցկացված հարցման արդյունքում:

Նշվում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու նախագծողը David Hotson Architect գրասենյակն է:

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա պատարագը մատուցվել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, գրում է կայքը:

Նշվում է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին տեսքով նման է Հայաստանում գտնվող 7-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն: Դրա դիզայնում կա անդրադարձ Ցեղասպանությանը. պատկերված կենաց ծառը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև պատկերակներից, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես ավելի քան մեկ դար առաջ ընդհատված կյանքերը, նշում է world-architects.com-ը:
  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել