Starnews.am-ը գրում է.

Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանը, ով մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, այս օրերին Հայաստանում է:

Նա հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին, որտեղ խոսել է ընտանիքի, ԱՄՆ-ում բնակության, ուսանողական տարիների և դերասանուհի Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին, ինչին էլ հետևել է StarNews-ը:

«Հայաստան գալուց առաջ ես ասել եմ Անիին իմ զգացմունքների մասին և ցանկության, որ մենք միասին լինենք, բայց մենք միասին չենք և երբեք չենք ասել դրա մասին: Ի պատասխան Անին ասել է, որ մենք պետք է սպասենք, ժամանակ վերցնենք և բացասական պատասխանը դրական արձագանք տվեց ինձ մոտ, քանի որ ես հասկացա՝ նա շատ ավելի լուրջ և խորն է վերաբերվում մեր հարաբերություններին»,- պատասխանել է Մհեր Բաղդասարյանը:

Մհերը նաև հավելել է, որ ճիշտ է՝ իրենք միասին չեն, բայց կցանկանար, որ միասին լինեին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել