Սասուն Միքաելյանի այսօրվա խոսքերին ի պատասխան և նրա հիշողության թարմացման համար բերեմ մի քանի փաստեր.
Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը Արցախի 75% -ը կորսված չէր։
Մեր հայրենիքի ամեն սանտիմետրը պահպանվում էր բանակի և բանակում ծառայող զինվորի հաշվին:
Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը, մեր բանակը պարտության էր մատնում թշնամուն ( 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմ), Ալիևը վախվորած պնդում էր, որ նրան փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այդ ամենը՝ Հայոց բանակի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ էր:
Մինչ քո ու նիկոլի իշխանության գալը Հայաստանի սուվերեն տարածքում չկային ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ, չկային մեկ պարզ պատճառով՝ Հայոց բանակն էր պաշտպանում երկրի անվտանգությունը։
Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը, Բերձորի միջանցքը տասնամյակներ շարունակ բաց էր և մարդիկ անարգել մուտք ու ելք ունեին միայն Հայոց բանակի շնորհիվ։
Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը ՀՀ ՊՆ նախարարը չէր հայտարարում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց և հանձնում այդ տարածքները թշնամուն:
Մինչև քո ու նիկոլի իշխանության գալը Հայաստանի ոչ մի ղեկավար Ադրբեջանի նախագահին չէր անվանում կառուցողական և կիրթ, այնուհետև մի գրչի հարվածով հանձնում Արցախի 75%-ը:
Դու ու նիկոլը հանրության շրջանակում այլևս ասոցացվում եք պարտության, դավաճանություն և կապիտուլյացիայի հետ:
Հ.Գ Հայաստանը ի դեմս ձեզ չունի ղեկավարություն: Հայաստանը ունեցե’ լ է, ունի’ և ունենալու’ է փառապանծ բանակ։ Ձեր օրոք Հայ զինվորը, Հայոց բանակը չի’ պարտվել, այլ դավաճանվել է: Դուք վառ ապացույց եք նրա, թե ի՞ նչ է լինում, երբ առյուծների բանակը ղեկավարում են ոչխարները: Իսկ երբ առյուծներին ղեկավարում էին առյուծները, մեր բանակը միայն հաղթանակներ էր գրանցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել