Բանակի կազմավորման առթիվ Նիկոլը «Եռաբլուրում» ինքնաստորացվելուց առաջ մի ուղերձ է հղել, ուր իրեն հարազատ ոճով համոզմունք է հայտնել՝ արևը ծագելու է, գարունը գալու է: Միևնույն ժամանակ չնայած հուսադրող ալեգորիաներին՝ Նիկոլի ուղերձում հստակորեն տեսաբելի է Ազատում տեղի ունեցած ողբերգության հետքը: Զգացվում է, որ Նիկոլի խիղճը տանջում է. ամբողջ ուղերձը հիշեցնում է ինքնաարդարացման մի տեքստ, որտեղ բացի այն, որ Նիկոլը ցավակցում է ողբերգության զոհերի հարազատներին ու խոնարհվում է բոլոր զինվորականների առաջ, փորձում է մեկ առ մեկ թվարկել այն բարեփոխումները, որոնք ինքն ու իր թիմը ձեռնարկել են այս ընթացքում ու շարունակում են հետամուտ լինել դրանց ընդլայնամնը, ասես փորձում է համոզել, որ Ազատում տեղի ունեցածի մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ ասենք այլմոլորակայինները:

Բայց արդյոք Նիկոլի շնորհավորական տեքստերն ու ինքնաարդարացումները, երդումները արժեք ունե՞ն այսօր, մի իրավիճակում, երբ բանակը թողնված է սեփական սպային դանակահարած Պապիկյան Սուրիկի հայեցողությանը, որ իր՝ ՊՆ շենքում ներկայությամբ անգամ ոտնահարում է սպաների արժանապատվությունն ու «հայկական զինուժ» ասվածի պատիվը, դրանք մի բան արժե՞ն: Նույնիսկ եթե զինվորականոթյանը Նիկոլը միլիոնատեր էլ դարձնի, խղճուկ զորանոցներն էլ՝ պալատներ, այդ ամենը ոչ մի արժեք չի ունենա, քանզի գերագույն հրամանատարը մի մարդ է, որի օրոք զգետնվել է հայոց բանակի փառքը, աննախադեպ մեծ թվով կորուստներ ենք ունեցել ու շարունակում ենք ունենալ, թուրքը թքում է մեր երեսին, իսկ մեր անունից նրան պատասխան տվող այդպես էլ չկա:

Բանակը կվերածնվի միայն այն օրը, երբ Նիկոլի վերջը գա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել