Armenpress.am-ը գրում է.

Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է լրագրող Լիանա Մարգարյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

«Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»,- գրել է նա:


Լրագրողի գրառմամբ կիսվել է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ շեշտելով, որ դեպքն անընդունելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել