Armsport.am-ը գրում է.

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ իրեն վրաերթի են ենթարկել հեծանիվ վարելիս։

«Հենց նոր ինձ հետևից հարվածեց մեքենան։ Վարորդն ինձ չէր տեսել արևի պատճառով։

Նա ամբողջ արագությամբ մեքենայով հարվածեց ինձ։ Փառք Աստծո, որ այս անգամ իմ ժամանակը չէր եկել։

Շնորհակալություն ըմբշամարտին և ձյուդոյին: Իմանալը, թե ինչպես ճիշտ ընկնել, փրկեց իմ կյանքը»,- գրել է Մաքգրեգորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել