Lurer.com-ը գրում է.

Կարմիր խաչի միջնորդությամբ երեխաների հերթական խումբն է Արցախ վերադարձել: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Արցախից լրագրող Սիրանուշ Սարգսյանը։

««Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան այցելած 14 երեխաները Արցախի արգելափակման 47-րդ օրը վերջապես վերադարձան տուն՝ Արցախ»,-գրել է նա` կից հրապարակելով նաև տեսանյութ։

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հունվարի 17-ի երեկոյան հայտնել էր` ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Հայաստանից Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։ Նրանք նույնպես Երևան էին եկել «Մանկական Եվրատեսիլը» դիտելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել