Հունվարի 27-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1963 թ․) և «Howo» (վարորդ՝ Շ․ Օ․, ծնված 2001 թ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները: «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից առկա է եղել վառելիքի արտահոսք, ինչը դադարեցվել է տեղի ուժերով։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել