Tert.am-ը գրում է․

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը՝ Բաքվին ու Երևանին կոչ անելով քաղաքական կամք դրսևորել հարցը կարգավորելու համար:

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հարցով ՌԴ ՊՆ-ն, ԱԳՆ-ն և խաղաղապահ զորակազմը մշտական փոխգործակցության մեջ են շահագրգիռ կողմերի հետ, հնարավոր ջանքեր են գործադրում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

«Ի տարբերություն օտարերկրյա խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են ապաէսկալացման կոչեր անելով, Ռուսաստանը «գետնի վրա» փնտրում է իրական լուծումներ և ցուցաբերում մարդասիրական աջակցություն: Կոչ ենք անում Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման՝ 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան: Կոչով դիմում ենք Բաքվին և Երևանին՝ դրսևորելու քաղաքա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել