Tert.am-ը գրում է.

Փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձել է երեկ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքին, որտեղ հայտնում էր, որ ինքը զեկուցել է և զեկուցում է վարչապետին։

Փաստաբանը հիշեցրել է, գլխավոր դատախազը վարչապետին չի զեկուցում՝ դա Սահմանադրության խախտում է և մանրամասն անդրադաձել դրա հակաիրավական լինելուն։ 

Նորիկյանը մասնավորապես գրել է․ «Բարեկամական հորդոր գլխավոր դատախազին․ մի՛ խախտեք ՀՀ սահմանադրությունը և այլևս երբեք մի՛ զեկուցեք վարչապետին, քանի որ նա Ձեր վերադասը չէ և Ձեզանից զեկույցներ ստանալու սահմանադրական լիազորություն չունի։ 
Իմ կարծիքով, ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղի է ունեցել արտառոց իրադարձություն, որն իրավական պետության գոյության պայմաններում լրջագույն սկանդալի պատճառ կդառնար՝ իրավաքաղաքական կոնկրետ հետևանքներով։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, խոսելով օրեր առաջ 15 զինվորների ողբերգական մահվան գործի ընթացքի մասին և դիմելով վարչապետ Ն․ Փաշինյանին, տառացիորեն նշել է հետևյալը․ «Դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում զինդատախազի մակարդակով, և սահմանված կոնկրետ ժամկետներ կան քննությունն ավարտելու, ամբողջական քննություն իրականացնելու ուղղությամբ, դրա մասին, պարո՛ն վարչապետ, պարբերաբար ես Ձեզ զեկուցում եմ, և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի։ ․․․Բացի այդ, զեկուցե՛մ, պարո՛ն վարչապետ, որ 23․01․2023թ․ զինդատախազի կողմից հրաման է արձակվել․․․»
Որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը․
ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել