Tert.am-ը գրում է.

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նվեր է ստացել 780 000 դոլար արժողությամբ բացառիկ ժամացույց՝ պատրաստված աշխարհահռչակ Jacob and Co ժամագործական ապրանքանիշի կողմից, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ պորտուգալացին, պայմանագիր կնքելով Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ և տեղափոխվելով Մերձավոր Արևելք, նվեր է ստացել այդ երկրի թեմատիկայով՝ դրոշի և իսլամի խորհրդանիշներով զարդը:

Մուգ կանաչ ժամացույցը զարդարված է 338 չափազանց հազվադեպ հանդիպող թանկարժեք քարերով, տասնութ կարատանոց սպիտակ ոսկով, ինչպես նաև ունի ալիգատորի կաշվից պատրաստված կապիչներ:

Առաջին հայացքից կթվա, թե ժամացույցը զարդարված է զմրուխտներով, սակայն իրականում դրանք ցավորիտներ են, որոնք համարվում են ամենաթանկարժեք և արժեքավոր քարերից և զմրուխտներից ավելի պայծառ են ու 200 անգամ ավելի հազվադեպ են հանդիպում:

Այս շաբաթվա սկզբին Sportsmail-ը հայտնել էր, որ Ռոնալդուն ունի 7 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցների անհավանական հավաքածու: 

Криштиану Роналду, дорогие часы, часы с драгоценными камнями, цавориты

Криштиану Роналду, дорогие часы, часы с драгоценными камнями, цаворитыКриштиану Роналду, дорогие часы, часы с драгоценными камнями, цавориты

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել