Tert.am-ը գրում է.

Բրազիլիայի բնակչուհին յոթ կիլոգրամ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Independent-ը՝ մանրամասնելով, որ բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում կատարել:

27-ամյա Կլիդիանա դուշ Սատուշն Ամազոնաս նահանգի հիվանդանոցում լույս աշխարհ է բերել իր որդուն՝ Անդերսոնին։ Ծնվելու պահին երեխան կշռում էր յոթ կիլոգրամ՝ մոտ 60 սանտիմետր հասակով։

Հաղորդվում է, որ տղան գերազանցել է նախկինույմ սահմանված ռեկորդը և դարձել նահանգի ամենամեծ նորածինը: Երեխայի առանձնահատկություններից ելնելով՝ բժիշկներն անհանգստանում էին, որ ծննդաբերությունը դժվար կլինի, բայց ի վերջո ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։ 

Մայրն իրեն լավ է զգում. նա գովել է հիվանդանոցի բուժանձնակազմին հոգատարության և ուշադրության համար։

«Ես չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նրանք չլինեին», - ավելացրեց նա:

Cleidiane Santos Dos Santos, Woman Gave Birth To 16 Pound Baby Boy

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել