Ազատի զորամասի կացարանի քրեական վարույթի շրջանակներում մինչ այս պահը հարցաքննված բոլոր վկաները ուղիղ վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշած վարկածը՝ վառարանը բենզինով վառելը, հիմնավոր Է։ 

Այս մասին Կառավարության նիստին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Ասեմ ավելին, օրապահը, որն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը։ Այսինքն, ամեն ինչ շատ պարզ է, և այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, այդքան էլ ազնիվ չեն»,–ասաց Քյարամյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ասաց․ «Գործի տվյալներով հիմնավորվում է,որ վառարանում կրակը մարած է եղել, զինվորը փայտեր է լցրել, սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։  Վկան տեսել է բենզինի տարան և սպայի հագուստը բռնկված վիճակում։ Այդ ամենն այս պահին գոնե հիմնավորվում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել