News.am-ը գրում է.

Կապիտանը, որին պաշտոնական վարկածով մեղսագրվում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում անզգուշությամբ հրդեհ բռնկելը, որի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, դեռ չի հարցաքննվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամայանը։

«Իր առողջական վիճակի բերումով հնարավոր չի եղել հարցաքննություն կազմակերպել։ Հիվանդանոցում գտնվող մյուս երկու վիրավորները հարցաքննվել են։ Նրանք տուժողի կարգավիճակ ունեն»,- նշեց Աբրահամյանը։

Հավելենք, որ կապիտանը գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել