Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Կատարի Պետության հանրային առողջապահության նախարար տիկին Հանան Մոհամեդ Ալ Քուվարիին:
Նախարարները քննարկել են առողջապահության ոլորտում հայ-կատարական փոխգործակցության խորացմանը միտված գործնական ծրագրեր:
«Ուրախ ենք, որ մեր երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև ջերմ հարաբերություններ են ստեղծվել: Շարունակելու ենք համագործակցել մասնագետների փորձի փոխանակման, կրթական ծրագրերի և հիվանդանոցային բուժական օգնության որակի բարձրացման ոլորտում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախատեսվում է ոլորտի նեղ մասնագետների ուսուցողաճանաչողական այց Կատարի պետություն, կստեղծվեն ուղղակի կապեր առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև:
Առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման, հանրային առողջության պահպանման հարցեր ևս եղել են օրակարգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել