Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի հարձակվող Նեյմարի առողջական վիճակի մասին։

«Նեյմարը աշխարհի առաջնությանը վնասել էր կոճը ու փորձել գլուխ հանել այդ խնդրից։ Երբ վերադարձավ ակումբ, դեռ ցավ էր զգում։

Նեյմարը մեծ ջանքեր է գործադրում, որ լիարժեք մարզավիճակ ձեռք բերի։ Դեռևս չի վերադարձրել իր ճկունությունը»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել