Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու կացարանային հատվածում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել են 2  եւ հիվանդանոց տեղափոխվել եւս 2 հոգի։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է հունվարի 23-ի երեկոյան ժամը 21:45–ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած հրշեջներին դժվարությամբ հաջողվել է մարել կրակը 4 ժամ անց։ Փրկարարները հայտնել են 2 մահացածի մասին։ Եւս 2 հոգի ծխահարման հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց։

Ստամբուլի նահանգապետարանը հրդեհի եւ զոհերի հետ կապված ցավակցել է հայ համայնքին։

FnLhWG1X0AA6KZZ.jpg (32 KB)

FnLhXcyWIAA6UoP.jpg (33 KB)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել