Armsport.am-ը գրում է.

Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանալվել է Ռոնալդ Կումանը:

59-ամյա մասնագետն  ազգային թիմը մարզել էր նաև 2018-2020 թվականներին:

Այս պաշտոնում Կումանը փոխարինել է Լուի վան Գալին:

Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թավականի աշխարհի առաջնության ավարտը:

Կումանը գլխավորել է մի շարք թիմեր, այդ թվում՝ «Բարսելոնան», «Էվերթոնը», «Վալենսիան»,  «Այաքսը» և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել