Մինչ Ադրբեջանից շարունակում են ամենաբարձր մակարդակով սպառնալիքներ հնչել Հայաստանի ու Արցախի հասցեին՝ ուղեկցվող Լաչինի միջանցքի շուրջ ընթացող խայտառակ իրավիճակով, Նիկոլի երկրորդ կես Աննան է Իրանում հանդես եկել սրտաճմլիկ հայտարարություններով՝հավատարիմ իր այն նույն գործելաոճին,որը հետո պետք է հանգեցներ 44-օրյա պատերազմին 2020-ին:

Թեհրանում, «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստի ընթացքում Աննան խաղաղության ջատագովմամբ է հանդես եկել՝ մասնավորապես՝ ընդգծելով.«Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ, գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ… Եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը»:

Զուտ ֆորմալ առումով, թվում է, Աննան ոչ մի վատ բան չի ասում, բայց ինչպես ասում են, տառապանքս փորձ ունի, և հաշվի առնելով այն, որ 44-օրյա պատերազմին նախորդած ժամանակահատվածում նույնպես Աննան աշխարհի տարբեր վայրերում պարբերաբար հանդես էր գալիս նմանօրինակ ճառերով, որոնք ոչ միայն չնպաստեցին խաղաղության պահպանմանը, այլև տրամագծորեն հակառակ հետևանքին հանգեցրեցին, չափազանց մեծ է գայթակղությունը՝ Աննային համարելու ոչ թե «խաղաղության աղավնի», այլ՝ «պատերազմի ագռավ»՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում այժմ ստեղծված խիստ պայթյունավտանգ իրավիճակը:

Ո՞րն է Աննայի նպատակն իրականում: Շատ հավանական է, որ իր սրտաճմլիկ ելույթների օգնությամբ Աննա փորձում է քողարկել ՔՊ-ական իշխանության իրական նպատակը՝ պատերազմ: Եթե Նիկոլն այսօր հայտարարում է, որ ինքը կարող էր 44-օրյա պատերազմ չհրահրել՝ ընդունելով Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն ու հարցը լուծել խաղաղությամբ, ապա ինչո՞ւ պետք է Աննայի՝ խաղաղության մասին լոլոներն այսօր լուրջ ընկալվեն: Հիմա էլ ակնհայտորեն Նիկոլը, որ բանավոր խոստմամբ հանձնել է երևի նաև Կոնդը, չի խորշի հերթական պատերազմից՝ մարդկանց կյանքերի գնով ի կատար ածելու իր խոստումները՝ թուրքերին: Բայց որպեսզի ոչ ոք չկասկածի, որ Նիկոլը շահագրգիռ է նոր պատերազմով՝ մի կերպ դուրս գալու խոստումների տակից, Էրատո բաջին այստեղ-այնտեղ սրտաճմլիկ ելույթներ է ունենում ու ինք զինք մատուցում՝ «խաղաղության աղավնի»:

Աննայի խոսքերը կարող են չարագույժ լինել ոչ միայն Հայաստանի,այլ նաև Իրանի համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել