ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին լրագորղները հարց են ուղղել, թե արդյո՞ք քաղաքական պատասխանատվության խնդիր չէ, որ զինվորները հայտնվել են այդ իրավիճակում, որ նրանք ոչ թե զորամասում կամ խրմատում են, այլ ինչ-որ խրճիթում, ԱԺ նախագահն արձագանքեց.

«Դա խրճիթ չէ, դրանք տներ են, որ շինարարական կամ սակրավորների ջոկատները այդտեղ են բնակվում: Նրանք ապահովված են ամեն ինչով, բացի անվտանգության նորմերից, որոնք խախտվել են և որի հետեւանքով տեղի է ունեցել այդ դեպքը: Դուք չկարողացաք նշել, թե այդ որ գործողությունն է, որի հետեւանքով եղել է դեպքը կամ որ գործողությունն է, որը չի արվել եւ դրա պատճառով եղել է դեպքը: Իրենք ամեն ինչով ապահովված են եղել, բայց եթե բենզինը լցնում ես կրակի վրա»։

Սիմոնյանը ասաց, որ հարուցված է քրեական գործ, որի շրջանակում պատասխանատվության կենթարկվեն բոլոր մեղավորները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել