Tert.am-ը գրում է.

Հրդեհից մահացած 15 զինվորների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է: Զինծառայողների դիերը փոխանցվել են ծնողներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախաքննությունը լայն ծավալով շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ  ապացուցողական, վարույթային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, որոնք իրականացվում են բավականին մեծ խորությամբ։ Այս պահի դրությամբ ընդամենը կարող եմ ասել, որ շուրջ 2 տասնյակի չափ անձիք հարցաքննվել են՝  միայն հրդեհի հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև այն անձիք, ովքեր առնչություն են ունեցել վաշտի գործունեության հետ։ Քննության հիմնական ուղղություններից մեկը տեղի ունեցածի պատճառները պարզելն է, այդ թվում՝ անվտանգության կանոնների պահպանման, դրա հետ կապված թերացումների պատասխանատուներին ի հայտ բերելու և այլն»,- ասաց Քննչական կոմիտեի խոսնակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել