Լաչինի միջանցքը 43 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից. Ալիևը շարունակում է բոլոր միջազգային գործընկերներին երաշխավորել, որ միջանցքը բաց է և որ Ադրբեջանն էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 000 մարդու սովի չի մատնել։ 

Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Եթե դա ճիշտ է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությունը»,-հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել