Tert.am-ը գրում է.

Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային ռազմական գործողությունների ավարտից հետո երկիրը վերականգնելու հարցում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի՝ հունվարի 22-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երբ խոսքը գնա վերականգնման մասին, մենք կօգնենք այդ հարցում։ Մենք կօգնենք Ուկրաինային բոլոր ոլորտներում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ իրենք հավատարիմ են այդ որոշմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել