Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Գարնանային տոնի կապակցությամբ և նրան հրավիրել Է այցելել Բելառուս:

«Հրավիրում եմ Ձերդ գերազանցությանն այցելել Բելառուսի Հանրապետություն, որտեղ Ձեզ ճանաչում և գնահատում են որպես իսկական բարեկամի, և որտեղ Ձեզ ամենաջերմ ընդունելությունն է սպասվում»,- ասված է շնորհավորանքում։

Լուկաշենկոն նշել է՝ չնայած այն բարդություններին, որոնք բերել էր նախորդ տարին՝ երկու կողմերը համատեղ ջանքերով կարողացել են նշանակալի հաջողությունների հասնել Բելառուս-Չինաստան համագործակցային հարաբերություններում:

«ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել է երկկողմ համաձայնագրերի փաթեթ, որը համապատասխանում է երկու պետությունների շահերին և էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև բարեկամությունը: Մինսկի և Պեկինի հարաբերությունները հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության նոր մակարդակի»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել