Tert.am-ը գրում է.

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը որպես այդպիսին միակն է Արցախում: Բազմապրոֆիլ հիվանդների մեծ հոսքը դրանով է պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում կա 9 հիվանդ. 5-ը՝ ծանր, 2-ը՝  ծայրահեղ ծանր վիճակում են:

Գազի խափանման և հովհարային անջատումների հետ կապված՝ ծանր վիճակում են հայտնվել խրոնիկ հիվանդները. տները չեն տաքացվում, չունեն անհրաժեշտ պայմաններ:

Դժվարացել է հիվանդներին անհրաժեշտ սնունդ հայթայթելը, շատերը նաև այդ պատճառով են ստիպված տնային խնամքի փոխարեն հիվանդանոց տեղափոխվել: 

Ըստ Արցախի ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչի՝ թվում է՝ Արցախում հացի պակաս չկա, բայց որոշակի տարիքային խմբերի համար դա քիչ է, մրգերի ու բանջարեղենի պակասը երեխաների աճի խանգարման պատճառ կարող են դառնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել