Արցախում հովհարային անջատումներն այսուհետ կլինեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3  ժամ տևողությամբ։ Այս մասին հայտնում է Արցախէներգո Փակ բաժնետիրական ընկերությունը:

«Հարգելի՜ բաժանորդներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ստեփանակերտ քաղաքում ս․թ․ հունվարի 21-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ՝ յուրաքանչյուրը 3  ժամ տևողությամբ։

Կձևավորվի պայմանական 3 խումբ, անջատումները կսկսվեն ժամը 8։00-ից։

Քիչ անց կհրապարակենք հովհարային անջատումների ժամանակացույցը՝ ըստ խմբերի»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել