Tert.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատասենյակից հանվել է արևմտյան հայտնի Apple ապրանքանիշի համակարգիչը, որի փոխարեն տեղադրվել բելառուսական արտադրության տեխնիկա։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ Пул Первого թելեգրամյան ալիքին հղումով:

Բելառուսի ղեկավարի աշխատասեղանին Apple-ի տեղը գրավել է բելառուսական Horizont-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Լուկաշենկոն 2022 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ներկայացրել է բելառուսական արտադրության նոութբուք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել