Tert.am-ը գրում է․

Ուկրաինական հակամարտությունում «վճռական պահ» է սպասվում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Գերմանիայում ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում Կիևին աջակցելու համար նախատեսված հանդիպումից առաջ: Միջոցառումը հեռարձակվել է Պենտագոնի կայքում։

«Սա վճռորոշ պահ է Ուկրաինայի, վճռական տասնամյակ՝ աշխարհի համար։ Այնպես որ, պետք է չսխալվել: Մենք կաջակցենք Ուկրաինայի ինքնապաշտպանությանը այնքան ժամանակ, որքան կպահանջվի... Ռուսաստանին զինամթերքը սպառվում է։ Նա կրում է զգալի մարտական կորուստներ և դիմում է իր սակավաթիվ մնացած գործընկերներին... Բայց Իրանն ու Հյուսիսային Կորեան չեն խոստովանում, որ մատակարարում են Ռուսաստանին... Սա վճռորոշ պահ է: Ռուսաստանը վերախմբավորվում է, հավաքագրում և փորձում է վերազինվել: Հիմա դանդաղելու պահը չէ։ Ավելի խորը փորելու ժամանակն է: Մեզ հետևում են ուկրաինացի ժողովուրդը, Կրեմլը և պատմությունը»,- ասել է նա:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հույս էր հայտնել, որ «Ռամշտայն» բազայում կայանալիք հանդիպումից հետո արևմտյան երկրները կորոշեն Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել