Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է երեկ զինվորական կացարանում բռնկված հրդեհին։

«Իմ հիշողության մեջ բանակում երբևէ նման դեպք չի տպավորվել։ ԶՈՒ-ն իր առօրյա գործունեությունը կազմակերպում է համազորային կանոնադրությունների համաձայն, որում գրված են այն պայմանները, որում զինվորը կարող է հայտնվել՝ լինի ժամանակակից զորանոց, ժամանակավոր կացարան, վրան կամ նույնիսկ բաց դաշտ։ Բոլոր այդ պայմաններում զինվորական ծառայության նկատմամբ պահանջները նույնն են։ Կարող է ժամանակավոր զորանոցը վերանորոգված չլինել, բայց պայմանները, հակահրդեհային  պատրաստությունը նույնն են բոլոր դեպքերում։ Ես կարծում եմ, որ այդ զորանոցում զինվորները այդ վիճակում հենց այնպես չէին հայտնվել, 2020թ-ի պատերազմից հետո էին հայտնվել այնտեղ։ Երկու տարին բավարար է եղել ոչ միայն այն կարգի բերելու, այլև նորերը կառուցելու համար։ Նախկինում, երբ Պաշտպանության նախարար էի, այդպիսի բազմաթիվ շենք-շինություններ եմ կառուցել»,- ասաց Օհանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել