Tert.am-ը գրում է․

Եվրախորհրդարանը հինգշաբթի քվեարկեց ոչ պարտադիր բանաձևի օգտին, որը կոչ է անում ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ՝ հետապնդելու Ռուսաստանի ագրեսիայի հանցագործությունը Ուկրաինայի դեմ, հայտնում է pravda.com.ua-ն:

Եվրախորհրդարանը կարծում է, որ հատուկ տրիբունալի ստեղծումը կլրացնի միջազգային քրեական արդարադատության ներկայիս ինստիտուցիոնալ կառուցվածքի մեծ բացը և պետք է հիմնված լինի այն չափանիշների և սկզբունքների վրա, որոնք կիրառվում են Միջազգային քրեական դատարանի նկատմամբ:

Պատգամավորները բանաձևում ընդգծել են, որ հատուկ տրիբունալը պետք է պատասխանատվության ենթարկի ոչ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, այլև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

«Եվրախորհրդարանը կարծում է, որ միջազգային հատուկ տրիբունալը պետք է իրավասու լինի հետապնդելու ոչ միայն Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության քաղաքական և ռազմական ղեկավարությանը, այլ նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին և Բելառուսի քաղաքական և ռազմական ղեկավարությանը որպես մեղսակից պետության, որի տարածքից և որի նյութատեխնիկական աջակցությամբ Ռուսաստանի Դաշնությունն իր ագրեսիվ պատերազմն է մղում Ուկրաինայի դեմ»,- ասվում է փաստաթղթում։

Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ ժամանակավոր տրիբունալի վերաբերյալ ԵՄ-ի նախապատրաստական աշխատանքները «պետք է սկսել առանց հապաղելու» և կենտրոնանալ Ուկրաինայի հետ համագործակցությամբ ժամանակավոր տրիբունալի համար մեխանիզմների ստեղծման վրա և աջակցել Ուկրաինայի և միջազգային իշխանություններին՝ ապացույցներ տրամադրելու համար, որոնք կօգտագործվեն ապագա տրիբունալի գործընթացում:

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ կառույցներին, մասնավորապես Եվրահանձնաժողովին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, այդ ընթացքում աջակցել ժամանակավոր դատախազության ստեղծմանը։ Նրանք կարծում են, որ այս ծառայության ստեղծումը շատ կարևոր գործնական քայլ կլինի Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հետաքննության և քրեական հետապնդման գործում ապագա հատուկ տրիբունալի կողմից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել